Մայրենի

Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»

Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։

ՀՈՎՎԻ ՄԱՏԱՆԻՆ

Հիմա կպատմեմ մի հովվի մասին, որն իր նախիրն արածեցնում էր Հռոմից ոչ հեռու մի հովիտում։ Ամեն երեկո, ոչխարները փարախ տանելուց հետո, նա ընթրում էր հաց ու պանրով, պառկում անկյունում փռված ծղոտների վրա ու խորը քուն մտնում: Իսկ առավոտյան, ինչպիսին էլ լիներ եղանակը. շոգ, թե ուժեղ քամի, անձրև, թե ձյուն, նա նորից իր ոչխարների ու շների հետ գնում էր մարգագետինները: Ամիսներ շարունակ նա ապրում էր այդպես, տուն ու եղից հեռու: Նախանձելի վիճակ չէր։ Եվ ահա մի անգամ երեկոյան, երբ ցանկանում էր քնել իր ծղոտե անկողնում, հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկն իրեն է կանչում:
Հովի՜վ, ա՛յ հովիվ:
-Ո՞վ է։
Ընկերներ են, հովի՛վ, ընկերներ։
Ճիշտն ասած ես այնքան էլ շատ ընկերներ չունեմ: Թերևս միայն իմ հավատարիմ շունը:
Ո՞վ եք և ի՞նչ եք ուզում։
Ճամփորդ եմ: Ամբողջ օրը քայլել եմ, վաղը նույնպես երկար ճանապարհ ունեմ անցնելու:
Գնացքի տոմսի համար փող չունեմ, սոված եմ … մտածեցի՝ գուցե դու…
Նե՛րս մտեք, նստե՛ք: Ունեցածս միայն հաց ու պանիր է: Թե խմել ուզենաք՝ ահա կաթ կա։
Եթե ձեռք է տալիս, խնդրե՛մ։
Շնորհակալ եմ, դու շատ բարի ես: Ի՜նչ համեղ պանիր է: Ի՞նքդ ես սարքել։
Իհարկե ինքս: Իսկ հացը քարթու է: Վաղն են թարմ հացը բերելու: Եթե այսօր արդեն վաղը
լիներ …
Մի՛ անհանգստացի՛ր: Հացն էլ լավն է: Երբ ուտել ես ուզում, ավելի լավ է այսօր չոր հաց ուտես, քան վաղը՝ թարմ:
-Տեսնում եմ, ստամոքսի հարցերից լավ եք գլուխ հանում…
Ճամփորդը կերավ, կաթը խմեց: Հովիվը տեղ տվեց նրան իր ծղոտի վրա, որ նա կարողանա
հանգստանալ: Առավոտյան նրանք արևի առաջին շողերի հետ արթնացան:
Շնորհակալ եմ քեզանից, հովի՛վ:
Ինչի՞ համար, մի կտոր ծղոտի՞:
Բայց ես ավելի լավ քնեցի, քան թագավորական մահճակալին։։
Տեսնում եմ, քնի հարցերից էլ եք լավ գլուխ հանում…
Ես այնքան լավ հանգստացա,- շարունակեց ճամփորդը,- որ ցանկանում եմ քեզ մի նվեր տալ որպես հիշատակ:
Նվե՞ր։ Բայց սա… սա, ախր, մատանի է…
Այո՛, հասարակ երկաթե մատանի: Հիշատակի համար, ինչպես ասացի: Բայց տե՛ս, չկորցնես հանկարծ:
Կաշխատեմ չկորցնել։
Կարող է պետք գալ…
Դե՛, եթե դուք այդպես եք կարծում…
Ու նրանք բաժանվեցին, գնացին տարբեր ուղղություններով: Հովիվը մատանին գրպանը դրեց և իսկույն էլ մոռացավ դրա մասին։ Հենց նույն գիշեր հովվի հյուղակ ներխուժեցին մինչև ատամները զինված երկու ավազակ։
Հապա մի գառ մորթի՛ր,- հրամայեցին նրանք հովվին5,- և խորովի՛ր :
Նման մարդկանց հետ, պարզ բան է, չես կարող վիճել:
Եվ տե՛ս, որ աղը տեղը տեղը լինի, ո՛չ շատ, ո՛չ քիչ,- պահանջեցին նրանք:
Հովիվը ջանաց, որ աղը տեղը լինի, և նրանք, փառք Աստծու, ընթրիքից գոհ մնացին: Իսկ այն ավազակը, որը հրամաններ էր տալիս և կարծես թե նրանց պարագլուխն էր, վերջում նույնիսկ ասաց.
Չգիտեմ որպես հովիվ ինչ արժես, բայց որպես խոհարար՝ կեցցե՛ս:
Կարողացածիս չափ…
-Ճիշտ է։ Դու ի՞նչ կարող էիր անել։ Ընթրիք պատրաստել, և դու այն պատրաստեցիր։ Իսկ մե՞նք ինչ կարող էինք անել։ Ուտել այն, և մենք կերանք: Իսկ մնացածը հետո կլինի:
Ի՞նչ մնացած, չեմ հասկանում։
Կիմանաս, հովի՛վ, կիմանաս, քո դժբախտությունն այն է, որ դու տեսել ես մեր դեմքերը:
Ի՞նչ մի մեծ դժբախտություն է որ,- պատասխանեց հովիվը՝ նկատի ունենալով, որ նրանց տեսքն այնքան էլ այլանդակ չէ:
Բայց ավազակը բացատրեց, որ սխալվում է:
Բանն այն է, թանկագի՛նս, որ դու, գյուղ վերադառնալով, անպայման կպատմես մեր մասին, և այդ ժամանակ ամեն ինչ շուռ կգա, այնպես չէ՞։ Դու կարող ես ոստիկաններին էլ պատմել մեր մասին, իբր՝ մեկը ծեր էր, ծուռտիկ, իսկ մյուսը երիտասրդ էր և քթին էլ գորտնուկ ուներ:
Բայց նրա քթին ոչ մի գորտնուկ էլ չկա:
Ես օրինակի համար ասացի: Բանն այն է, որ դու հիմա մեզ համար վտանգավոր ես: Բայց մի՛ վախեցիր, մենք քեզ համար լավ գերեզման կփորենք և վրան էլ ծաղիկներ կտնկենք:
Գերեզմա՞ն: Էդ ի՞նչ եք որոշել։
-Ի՞նչ ես կարծում, մի՞թե մենք քեզ կենդանի-կենդանի գերեզման կդնենք:
Ուզում եք սպանե՞լ ինձ։
Ուշ ես հասկանում, հովիվ։ Ստիպված ենք սպանել քեզ: Բայց դա դժվար գործ չէ։ Մեռնելն
ավելի հեշտ է, քան աշխատելը: Չէ՞ որ… Հե՜յ, հովի՛վ, լսի՛ր… էս ո՞ւր կորար։ Հովի՜վ… Դե՛,
բարեկամս, դու նրան այն կողմում փնտրիր, իսկ ես՝ այստեղ: Հովի՛վ, դո՛ւրս արի, մենք
կատակում էինք: Ոչ մեկն էլ մտադիր չի քեզ սպանել։ Դե՛, հերիք է , պահմտոցի խաղաս…. Հովի՜վ:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Հովիվը, լսելով ավազակների սպառնալիքները, ձեռքը մտցրեց
գրպանը, պատահաբար կպավ երկաթյա մատանուն և իսկույն անտեսանելի դարձավ: Նա
մնացել էր այնտեղ, որտեղ նստած էր`կրակի մոտ: Բայց ավազակները նրան չէին տեսնում:
Նրանք ձայն էին տալիս հովվին, փնտրում էին փարախում՝ զենքերը պատրաստ պահած, որ գտնելուն պես սպանեն, բայց չէին գտնում: Իսկ հովիվը վախենալով, որ իրեն կգտնեն, նստել էր
անշարժ ու շունչը պահած։
Առաջին ավարտ
Վերջապես ավազակները հոգնեցին հովվին փնտրելուց և որոշեցին հեռանալ դեպի
լեռները, որտեղ գաղտնի ապաստարան ունեին: Իսկ հովիվը հոտը թողեց շան հսկողության
տակ, գիտեր, որ նա վստահելի պահապան է, և գնաց նրանց հետևից՝ աշխատելով չաղմկել:
Պատահում էր որ նա ոտքը դնում էր չոր ճյուղի վրա, կամ ոտքի տակից քար էր դուրս պրծնում,
ավազակներն իսկույն կանգ էին առնում, անհանգիստ նայում շուրջը, բայց ոչինչ չտեսնելով՝
հանգստացած շունչ էին քաշում և շարունակում քայլել:
Տարօրինակ է,- վերջապես ասաց պարագլուխը,- ինձ անընդհատ թվում է, որ ինչ որ մեկը
գալիս է մեր հետևից:
Մյուսը գլուխը թափահարեց իբրև համաձայնության նշան։
Բայց ոչ ոք չկա,- շարունակեց պարագլուխը։
Մյուս ավազակը դարձյալ համաձայնեց: Նա, որպես կանոն, երբեք չէր հակաճառում
ավազակապետին:
Երկար գնաց հովիվը նրանց հետևից անտառնեռով ու սարերով, մինչև հասան քարայր,
որտեղ նրանց սպասում էին մնացած ավազակները: Այստեղ նա, ականջ դնելով նրանց
զրույցներին, իմացավ, որ ավազակները մտադիր են հարձակվել ինչ որ գնացքի վրա և թալանել
ուղևորներին:
Շուտով բոլոր ավազակները լավ զինվեցին և գնացին: Մենակ մնալով՝ հովիվն
ուսումնասիրեց քարանձավը, խուզարկեց բոլոր անկյունները, նայեց մեկ այս, մեկ այն քարի
տակ, փնտրեց ծղոտների տակ և վերջապես գտավ այն փոսը, որտեղ ավազակները թալանած
գանձերն էին պահում՝ գայլի մորթու մեջ փաթաթված. շատ ոսկի, թանկարժեք իրեր և փող:
Հովիվը դրանք լցրեց իր պայուսակը, հետո գետնին փռեց թիկնոցը, մեջը լցրեց այնքան
բարիք, որքան կարող էր տանել։ Այնպես որ ետ դառնալիս նա կռացել էր հարստության
ծանրության տակ։ Բայց չկարծեք, թե նա վերադարձավ փարախ՝ իր ոչխարների ու շան մոտ։
Հիմա նրա ինչի՞ն էր պետք այդ հոտը: Եվ ինչո՞ւ պիտի մենակ ապրեր, եթե այնքան էր
հարստացել, որ ցանկության դեպքում կարող էր այդպիսի հարյուր հոտ գնել: Հովիվը
ճանապարհ ընկավ դեպի քաղաք: Եվ ճանապարհին մի ուրախ երգ էր երգում. «Ա՜խ, Հռոմ,
սքանչելի Հռոմ, քեզ մոտ է գալիս թագավորից հարուստ հովիվը, տրա՜-լյա՜-լյա՜, տրա՜-լյա՜-լյա՜,
թագավորից հարուստ հովիվը»։
63
Երկրորդ ավարտ
Երբ ավազակները, փնտրելուց հոգնելով, հեռացան, հովիվը համբուրեց մատանին, որը
փրկել էր իր կյանքը, և հենց այդ պահին, այդ համբույրի շնորհիվ նորից տեսանելի դարձավ։ Նա
հասկացավ այդ, քանի որ շունը, որ մինչ այդ հանգիստ քնած էր, տեղից վեր թռավ և սկսեց ուրախ
հաչել:
Կեցցե՛ս,- ասաց հովիվը,- դու նույնպես հասկանում ես, որ մեր բախտը բերեց։ Այո՛,
բարեկամս, արի վերջ տանք այս մռայլ կյանքին: Հրաժեշտ տանք այս ձանձրալի ոչխարներին:
Գիտե՞ս մտքովս ինչ անցավ, կդառնամ դեդեկտիվ, մասնավոր խուզարկու։ Ախր այս մատանու
օգնությամբ ես հեշտությամբ կարող եմ հետաքննել ցանկացած, նույնիսկ ամենախճճված
գործերը։ Կարող եմ մտնել տները, բռնել սրիկաներին, ապացույցներ հավաքել, հանցանշաններ
որոնել, նկարել և այդպես շարունակ: Կարճ ասած՝ կբռնեմ բոլոր ամենաճարպիկ ու խորամանկ
գողերին, ամենահմուտ դրամանենգներին, ամենահանդուգն կողոպտիչներին: Կդառնամ
ամենահայտնին ամբողջ Իտալիայում ու Շվեցարիայում, գուցե նաև ամբողջ Աֆրիկայում։
Հենց այդպես էլ եղավ, մի քանի ամիս անց Եվրոպայով մեկ թերթերը գրում էին միայն
«Խուզարկուների արքայի» քաջագործությունների մասին, որը, սակայն, նախընտրում էր ուրիշ
մականուն՝ «Դոկտոր Անտեսանելիուս»։
Երրորդ ավարտ
Հովիվը շատ ուրախացավ, որ բախտն այդպես բերեց։
Ի՜նչ հիանալի մատանի է,- ասաց նա,- թող երջանիկ լինի նա, ով տվել է ինձ այս
մատանին:
Բայց հիմա էլ նա հանգիստը կորցրեց, քանի որ վախենում էր կորցնել կախարդական
մատանին:
Գրպանումս,- մտածում էր նա,- չի կարելի պահել, թաշկինակ հանելիս կարող եմ
պատահաբար ցած գցել։ Հենց ընկավ, ցտեսություն, էլ չես գտնի: Մատին նույնպես չարժե դնել։
Ավելի լավ կլինի թաքցնեմ, թե չէ ինչ որ մեկը կցանկանա գողանալ: Բայց որտե՞ղ։ Ահա՛, այստեղ,
այս ծառի մեջ մի լավ փչակ կա…
Այդպես էլ արեց: Մատանին թաքցրեց ծառի փչակում: Իսկ հետո ոչխարները արոտավայր
տարավ ու սկսեց մտածել, թե ինչպես օգտագործի կախարդական մատանին։: Նա շատ
հետաքրքիր բաներ մտածեց, բայց դրանցից ոչ մեկին վիճակված չէր իրականանալ։ Քանի դեռ
հովիվը ոչխարներն էր արածացնում, կաչաղակը տեսավ մատանին, ճանկեց այն ու տարավ իր բույնը։ Իսկ թե որտեղ է գտնվում կաչաղակի բույնը, ոչ ոք չգիտի։ Այնպես որ, հովիվն այժմ այլևս
չէր կարող անտեսանելի դառնալ, իսկ մատանին ընդմիշտ կորավ։

Ո՞ր ավառտը քեզ ամենից շատ դուր եկավ, պատասխանդ հիմնավորիր։
Դու ի՞նչ կանեիր, եթե հայտնվեիր այդպիսի իրավիճակում։
Թվարկիր հեքիաթի հերոսներին։
Համառոտ, գրավոր պատմիր հեքիաթը (երեք մասերը)։

Оставьте комментарий