Մայրենի

Մայրենի 30․01․2023թ․

Տոհմ — Նախնադարյան հասարակության հիմնական արտադրական բջիջը՝ միավորը:

Ազնվական — Ազնիվ՝ նշանավոր տոհմի պատկանող:

Եկվոր — Այլ տեղից եկած, օտարական:

 Անհերքելի — Որ չի կարելի հերքել, ստույգ, ճշգրիտ, իրական տվյալների վրա հիմնված:

Продолжить чтение «Մայրենի 30․01․2023թ․»

Հունվարյան Ճամբար 2023

Հունվարյան Ճամբարի Ամփոփում

Ես շատ էի ուրախացել, երբ իմացել էի, որ մեր դպրոցում հավեսի ճամբարն է սկսվել։ Ես <<Մեղու>> ջոկատում էի։ Մենք ճամբարի ընթացքում խաղեր էինք խաղում, սովորում, խոհանոցում տաբեր համեղ  ուտեստներ պատրաստում, կարդում, օրապատումներ գրում։ Ես շատ սիրեցի հունվարյան ճամբարը, որովհետև ես այնտեղ շատ նոր ընկերներ ձեռք բերեցի։ Նախկինում ես այդքան մտերիմ չէի նրանց հետ, բայց ճամբարի ընթացքում ես նրանց հետ եվելի մտերմացա։ Ես մտածում եմ, որ ճամբարից հետո իմ ջոկատի ընկերների հետ շարունակելու եմ ընկերություն անել։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 27․01․2023թ․

Այսօր ճամբարի վերջին օրն է։ Այսօր ընդհանուր պարապմունքից հետո ես և ընկերներս գնացինք ամփոփումները շարունակելու, որովհետև մեր ջոկատից մի քանիսը երեկ բացակա էին։ Քանի որ այսօր ճամբարի վերջին օրն է, մենք ամփոփումները գրելուց հետո միայն խաղում էինք և զվարճանում։ Այս օրապատումի մեջ ես ուզում եմ պատմել իմ ջոկատի անդամների մասին։ Ես ճամբարի ընթացքում շատ նոր ընկերներ էի ձեռք բերել։ Մինչ այդ ես այդքան մտերիմ չէի նրանց հետ, բայց ճամբարի ընթացքում ես նրանց հետ ավելի մտերմացա։ Մենք ճամբարի ընթացքում  խաղեր էինք խաղում, սովորում, խոհանոցում տաբեր համեղ  ուտեստներ պատրաստում և կարդում։ Ես մտածում եմ, որ ճամբարից հետո իմ ջոկատի ընկերների հետ շարունակելու եմ  ընկերություն անել։ Ես շատ սիրեցի հունվարյան ճամբարը, որովհետև ես այնտեղ շատ նոր ընկերներ ձեռք բերեցի։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 26․01․2023թ․

Այօր իմ օրն անցավ շալ լավ։ Ընդհանուր պարապմունքից հետո ես և ընկերներս գնացինք դասարան, բացեցինք մեր օրապատումները և ցույց տվեցինք դրանք ընկեր Սոֆյային ու ընկեր Արմինեին։ Բոլորի օրապատումները ստուգելուց հետո մեզ ասացին, որ հիմա մենք պետք է գրենք 2-րդ կիսամյակի համար ամփոփում։ Ամփոփումը մենք գրում էինք մոտավորապես երեք ժամ։ Երբ վերջացրեցինք մեր ամփոփումները, մեզ կանչեցին պարելու։ Պարից հետո մենք գնացինք խաղեր խաղալու։ Իմ օրն ինչպես միշտ անցավ շատ լավ։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 24․01․2023թ․

Օրվա սկսբում մենք կարդացինք հեքիաթ։ Հետո մեզ հյուր եկավ արևմտահայերենի ուսուցչուհին։ Նա նախադասություն էր ասում արևմտահայերենով իսկ մենք թարկմանում էինք արևելահայերեն։ Գնացինք Գեղարվեստի դպրոց, Միջին և Ավագ դպրոցի նկարած աշխատանքները նայելու, կարճ ասաց ցուցահենդես էինք գնացել։ Նախաճաշեցինք։ Եվ վերջում ունեցանք ազատ ժամ։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 23․01․2023թ․

Այսօր իմ օրը շատ լավ անցավ։ Ընդհանուր պարապմունքից հետո ես և ընկերներս գնացինք կավագործության սրահ։ Այս անգամ մենք այնտեղ պատրաստեցինք աշխատասեր մեղուներ։ Մեր պատրաստած մեղուները շատ գեղեցիկ ստացվեցին։ և երբ մենք հետ եկանք կավագորտծության սրահից մեզ հյուր եկան քոլեջից ուսանողներ և սկսեցին սովորեցնել մեզ թե ինչպես օգտվել CapCut ծրագրից։ Մենք այդ ծրագրով Պատրաստեցինք վիդիոներ։ Մենք շատ հետաքրքրվեցինք, և սկսեցինք ավելի և ավելի վիդիոներ պատրաստել։ Նախաճաշից հետո, մենք ընկեր Սմբատի ջոկատի հետ պարան քաշեցինք և ընկեր Մարինեի հետ գնացինք քոլեջ։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 25․01․2023թ․

Այսօր իմ օրն անցավ շատ հետաքրքիր և զվարճալի։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք մեղուների և մայր մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտնելու և ներկայացնելու։ Քիչ անց մեր դասարան եկան 4-րդ և 1-ին կուրսերից ուսանողներ, որ սովորեցնեն մեզ Canva  կայքով աշխատել։ Այդպիսով մենք սկսեցինք ուսումնասիրել Canva  կայքը։ Մեզ առաջադրանք տվեցին՝ պատրաստել լոգոներ մեր ջոկատի համար։ Բոլորի լոգոները շատ լավն էին, բայց իմը տարբերվող էր, որովհետև ես պատրաստել էի մուլտիպլիկացիոն մի լոգո, իսկ մյուսները մուլտիպլիկացիոն չէին, այլ իրական կերպարներ էին։ Երբ ուսանողները մեզ լքեցին, մենք գնացինք պարելու։ Մենք նոր հետաքրքիր պարեր սովորեցինք, մի լավ զվարճացանք և հետ եկան դասարան։ Պարից հետո մենք գնացինք խաղեր խաղալու։ Մենք շատ խաղեր խաղացինք, բայց ավել շատ խաղացինք՝ Pie Face խաղը։ Մեր խաղի ընթացքում մեզ մոտ եկան մաթեմն ամենուր ջոկատի անդամները։ Նրանք այնքան շատ հավանեցին այդ խաղը, որիրենց հետ տարան իրենց դասարան։ Այդպիսով Մաթեմն ամենուր ջոկատը և մեղուներ ջոկատը միասին խաղաց Pie Face խաղը։ Շատ զվարճալի էր։ Իմ օրը ինչպես միշտ անցավ շատ հետաքրքիր։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 20․01․2023թ․

Մենք  այսօր պատրաստեցինք խաղողի թփով և բիբարով տոլմա։ Մեր ժամանակն անցավ շատ զվարճալի։ Մեզ մոտ սկսվեց խաղերի ժամը։ Բոլորը բերել էին տարբեր ուսուցողական և զվարճալի խաղեր։ Իսկ հիմա մի փոքր պատմեմ իմ ջոկատի ընկերների մասին։  Իմ ջոկատի ընկերները  շատ լավն են։ Ես նրանց հետ շատ մտերմացել եմ։ Մենք ամեն ինչ միասին ենք անում․ խաղերը իրար հետ ենք խաղում, միասին կարդում ենք և ստեղծագործում, միասին մենք նաև պարում և բարբառներ ենք սովորում։ Ես այնքան եմ մտերմացել իմ ջոկատի ընկերների հետ, որ կցանկանայի իմ ընկերությունը նրանց հետ շարունակել նաև ձմեռային ճամբարից հետո։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 19․01․2023թ․

Այսօր իմ օրն անցավ շատ լավ։ Այսօր ընդհանուր  պարապմունքից հետո ես ընկերներիս հետ գնացի օրապատումները ստուգելու և մյուսներին օգնելու, որ նրանք էլ գրեն իրենց օրապատումները։ Ես շատ եմ մտերմացել իմ ջոկատի անդամների հետ։ Նրանք դարձել են ինձ համար հարազատ ընկերներ։ Մենք ամբողջ օրը զրուցում ենք իրար հետ տարբեր թեմաներով։ Ցույց ենք տալիս իրար մեր մանկության նկարները։ Քննարկում ենք տարբեր սթիքերներ։ Բոլորս բերում ենք ուսուցողական և զվարճալի խաղեր՝ համ խաղում ենք, համ սովորում։ Այդ օրն ինձ համար կարևոր էր նրանով, որ ես մասնակցեցի մաթեմատիկայի առկա ֆլեշմոբին, որի մրցանակն է եռօրյա անվճար ճամբարը Արատեսում։

Հունվարյան Ճամբար 2023

Օրապատում 18․01․2023թ․

Այսօր իմ օրն անցավ շատ լավ։ Ընդանուր պարապունքից հետո մենք գնացինք ընկեր Սոֆյաին մեր օրապատումները ցույց տալու։ Դրանից հետո ես և ընկերներս գնացինք  <<Ձյունե Թագուհին>> պատմվածքը կարդալու և պատմելու։ <<Ձյունե Թագուհին>> հեքիաթը շատ տպավորիչ հեքիաթ է։ Կարդալուց հետո ընկեր Սոֆյան մեզ ասաց, որ մենք հաջորդ օրը պատրաստելու ենք տոլմա։ Խաղերի ժամն էր։ Ես այսօր դպրոց էի բերել մի խաղ ՝ <<Ես և Շրջակա Աշխարհը>> լոտոն, իսկ մեր ջոկատի Նատալին բերել էր <<Մայրենիի>> լոտո։ Մենք շատ խաղեր խաղացինք՝ Աղջիկ փախցնոցի,  պարան քաշեցինք, Մայրենի և Ես և Շրջակա Աշխարհը լոտոները, դե խաղա խաղը,  հոլերով խաղացինք և այլ ուրիշ խաղեր։ Իմ օրն անցավ, ինչպես միշտ, շատ լավ։