Մայրենի

Ծաղկազարդ, Զատիկ

Ապրիլի 2

1.Կարդա՛ և իմացի՛ր․

2. Ծանթոթացի՛ր Զատկական ժողովրդական ասիկներնին ու առածանիներին։

  • Ծաղկազարդի, Զատկի մասին ի՞նչ նոր բան իմացար։
    ԶատիկԶատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը  քրիստոնյա եկեղեցիների գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
    Ծաղկազարդ — Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով: Ծառի հանդեպ եղած պաշտամունքը շարունակվեl 1 նաև քրիստոնեական շրջանում։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով: Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ 
  • Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես, որը տեղի է ունեցել քեզ հետ այդ տոների ընթացքում։
  • Ինչպե՞ս եք տոնում ընտանիքում Զատիկը։

Оставьте комментарий